«Ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է. բարդ վիրահատությունն անցել է լավ». ԲԿ-ի խոսնակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է. բարդ վիրահատությունն անցել է լավ». ԲԿ-ի խոսնակ




Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաեւ վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետեւանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- գրել է նա։