«Հիմա իրեն լավ է զգում, բայց դեռ երկարատեւ բուժում ունի անցնելու». դերասան Վահագն Սամվելյանի ընկերը` նրա առողջական վիճակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հիմա իրեն լավ է զգում, բայց դեռ երկարատեւ բուժում ունի անցնելու». դերասան Վահագն Սամվելյանի ընկերը` նրա առողջական վիճակի մասին




Արցախում ծանր վիրավորում ստացած դերասան Վահագն Սամվելյանը, որը հեռուստադիտողին առավել հայտնի է «Վերջին ուսուցիչը» սերիալից, արթնացել է արհեստական կոմայից եւ իրեն անհամեմատ լավ է զգում:

Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել է նրա մոտ ընկերը` Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Գրիգոր Խոջայանը` հավելելով. «Վահագը արհեստական կոմայի մեջ մեկ շաբաթ է մնացել: Հիմա արդեն իրեն լավ է զգում, վերականգնողական պրոցեսի մեջ է, բայց դեռ երկարատեւ բուժում ունի անցնելու. շատ-շատ դժվարություններ կան առջեւում»: