«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու». հետախույզ մայոր Էդգար Մաթևոսյանի վերջին խոսքերը ու աննկարագրելի ցավը, որ թողեց 2 անչափահաս երեխաներին. Aravot.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու». հետախույզ մայոր Էդգար Մաթևոսյանի վերջին խոսքերը ու աննկարագրելի ցավը, որ թողեց 2 անչափահաս երեխաներին. Aravot.am



«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու», – սա մայոր Էդգար Մաթեւոսյանի, կամ մարտական ընկերների համար Մաթոսի վերջին հրահանգն էր՝ սպաներին, զոհվելուց 1 ժամ առաջ: 

Հոկտեմբերի 2-ին կարեւոր առաջադրանք ուներ ու փորձառու հետախույզը շատ լավ գիտեր ուր էր գնում, ինչի համար: Ցավոք, հետ չեկավ, բայց հասցրեց փրկել իր մարտական ընկերների, իր զինվորների կյանքը: 

«Ժպիտը դեմքին շորերը հագել է ու գնացել է կռվի դաշտ, դաժե իմացել է, որ ինքը կարող է էլ հետ չգա: Կենաց-մահու կռվի էր գնացել: Ինքը, երբ գործի մեջ է, չի զանգում, բայց զոհվելուց 2-3 օր առաջ զանգեց, ասեց՝ լավ եմ: Բայց ի՞նչն էր լավ, ամենածանր տեղերում է կռվել, դիրքեր է գրավել, սարեր է գրավել, հետո եմ իմացել՝ իր մարտական ընկերներից»,- մեզ հետ զրույցում պատմեց զոհված հերոսի սիրելի կինը՝ Ասթինեն: Էդգար Մաթեւոսյանը սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախում մասնակցել է ամենաթեժ մարտերին ու առաջին օրերին ոտքից վիրավորվել: 

Կնոջ պատմելով՝ «Ուզել են տանեն հոսպիտալ, ասել է՝ չէ, բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ: Ինքը իրա ձեռքով իրեն պերեվյազկա է արել ու նորից մտել կռվի մեջ: Ու հիմա իր զորամասի աֆիցերները, զինվորները, որը գալիս է, ասում է՝ ես իրան եմ պարտական, որ ապրում եմ ու կամ, ինքը ինձ փրկել է: Հավատս չի գալիս: 

Չէի հավատում, որ իրեն կարող է ինչ-որ բան պատահի, էնքան ուժեղ էր, էնքան անվախ, մի այլ կարգի դուխով: Գիշերները չէր քնում, հետախուզություն էր անում, խրամատ էր փորում, ամեն ինչ էր անում՝ բանակի համար»: 


Մանրամասներն՝ այստեղ