Ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել, 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել, 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել




13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:

Լուսանկարիչ` Արեգ Բալայան»,- հայտնում են տեղեկատվական կենտրոնից: