«Ձեր ուղարկած սերն ու սնիկերսները հասնում են մեզ». Արսեն Սաֆարյանը՝ ռազմաճակատից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ձեր ուղարկած սերն ու սնիկերսները հասնում են մեզ». Արսեն Սաֆարյանը՝ ռազմաճակատից




Արսեն Սաֆարյանն այս օրերին Արցախում է: Երգչի զինվորագրվելու լուրը հայտնել ենք հոկտեմբերի 1-ին, երբ նրա ֆեյսբուքյան գրառումից պարզ դարձավ, որ մեկնում է առաջնագիծ:
Այսօր նա լուսանկար է հրապարակել ռազմաճակատից, որին կից գրել է.

«Ձեր ուղարկած սերը, ջերմությունն ու սնիկերսները հասնում են մեզ: Մենք էլ խոստանում ենք վերադառնալ ու հազարապատիկը տալ... ե՛ւ սեր, ե՛ւ ջերմություն, ե՛ւ սնիկերս»։

Երգիչը գրառմանը կից օգտագործել է #ՀաղթելուԵնք հեշթեգը: