Զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է՝ ողջ են. ՊԲ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է՝ ողջ են. ՊԲ




Զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է ողջ են։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն, որտեղ նշված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։

NEWS.am-ի տեղեկություններով Ամիրջանյան Արմեն Զավենի, ծնվ. 1991թ., Առաքելյան Արթուր Արամայիսի, ծնվ. 2000թ., Հովհաննիսյան Վահրամ Վաչագանի, ծնվ. 1983թ., վիրավոր են։

NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Ամիրջանյանի հարազատներից՝ Աննա Ամիրջանյանն ասաց, որ եղբայրը թևի շրջանում վիրավորում է ստացել։ Այս պահին իրեն լավ է զգում։

«Արթուրը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին, այս պահին գտնվում է հիվանդանոցում, առողջական վիճակը կայուն է»,- ասաց Առաքելյան Արթուրի քույրը՝ Հերմինեն։

Վահրամ Հովհաննիսյանի վիճակը ևս լավ է, ուսի և դեմքի շրջանում բեկորային թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին էլ մեզ հետ զրույցում ասաց նրա ընկերը՝ Սուրեն Պետրոսյանը։