Յուրա Մովսիսյանը դիմել է իր բոլոր թիմակիցներին. Sport.News.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յուրա Մովսիսյանը դիմել է իր բոլոր թիմակիցներին. Sport.News.am




Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ, հայտնում է Sport.News.am-ը: 

«Սա ամբողջ աշխարհում իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար այն երկրներից, որտեղ ես խաղացել եմ: Հայերին սպանում են: Հրթիռներով ռմբակոծում են փոքրիկ երեխաների: Իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, կոչ եմ անում օգնել, ես ունեմ ձեր աջակցության կարիքը, որպեսզի բարձրաձայնեմ այս մասին»,- գրել է Յուրա Մովսիսյանը՝ տեղադրելով տեսանյութ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցից: