Կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է բողոքի ցույցին՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Ղարաբաղի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է բողոքի ցույցին՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Ղարաբաղի




Արցախի բնակիչների վրա ադրբեջանական առաջին ռումբերի ընկնելուց մի քանի շաբաթ անց հարյուրավոր մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, եւ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները եւ քնել բաց երկնքի տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Պատմական եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծվել եւ ավերվել են: Սիրիայից ժամանած զինյալներին Ադրբեջանը եւ նրա թուրք հովանավորները օգտագործում են որպես վարձկանների մարտական ուժ:

Չնայած այս անօրինական պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռ կանգնած է: Հայաստանի ժողովուրդը դեռ կանգնած է: Եվ մենք կշարունակենք աջակցել նրանց:


Այս պատերազմը մեկ միանգանից տեղի չունեցավ: Սա արդյունք է այն բանի, որ Բաքվում կոռումպացված ռեժիմը իր ժողովրդին դաժան էթնո-ազգայնականություն է առաջարկում՝ խաղաղության, բարեկեցության եւ ազատության փոխարեն, ինչը ինքը չի կարող ապահովել»,- նշում է նա իր Facebook-ում:

«Շատ երկար Միացյալ Նահանգները պահպանեց կեղծ հավասարությունը Ադրբեջանի հետ, որը հարձակում հարձակման հետեւից է իրականացնում»,- հավելել է նա:

«Նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը պետք է հասկանան, որ չեն կարող երկար տարիների վեճը լուծել խաղաղ բնակչության նկատմամբ ուժի անխնա կիրառման միջոցով»,- ասել է կոնգրեսականը: