Նման բան չենք տեսել. Ադրբեջանի բերած սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նման բան չենք տեսել. Ադրբեջանի բերած սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից




Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել։

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.

«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»։