«Համեստ Ժայռը». Արծրուն Հովհաննիսյանը՝ նահատակված ազգային հերոսի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Համեստ Ժայռը». Արծրուն Հովհաննիսյանը՝ նահատակված ազգային հերոսի մասին




Համեստ Ժայռը

Վահագին ճանաչում եմ արդեն 23 տարի։ Երբ առաջին օրը ոտք դրեցի Վ.Սարգսյանի անվան ՌՀ Վահագնը և իր համակուրսեցի նորավարտ մի քանի լեյտենանտներ նշանակվել էին դասակի հրամանատարներ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է գրել «Ֆեյսբուքում» եւ լուսանկար հրապարակել:

Մեզ շատ էին տանջում առաջին օրվանից, հետախույզի ծրագրով էինք անցնում նախնական պատրաստությունը։ Վահագնը միշտ բացատրում էր ամհն քայլի իմաստը։ Հետո շատ առիթներ եղան, որ մեր հրամանատարի հետ ընկերություն անենք։ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար։ Ենթակաները ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր։ Համեստագույն նվիրյալ ու խելացի զինվորական։ Փառք քեզ եղբայր։