Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի. Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին հանձնեց գեներալ-լեյտենանտի ուսադիրները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի. Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին հանձնեց գեներալ-լեյտենանտի ուսադիրները


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բանակի մարտական կառավարման կենտրոնում, բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ, Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին հանձնեց գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։

«Սիրելի‘ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության եւ հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն եւ ոգեւորություն է ներշնչում:

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»,- գրել է Արայիկ Հարությունյանը։