Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը




Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խորհրդակցության մասնակիցներն ի թիվս այլ հարցերի նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին»,- նշել է Պեսկովը։

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։