Հիմա դու հավերժ զինվոր ես, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող. մենք չենք բաժանվել իրարից, դու իմ սրտում ես ու միշտ կլինես - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հիմա դու հավերժ զինվոր ես, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող. մենք չենք բաժանվել իրարից, դու իմ սրտում ես ու միշտ կլինես




Առաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Հիմա մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսին: Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ:

Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես ու միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ հիմա հենց քո կյանքն ես նվիրել, բայց ոչ միայն ինձ, այլ ամբողջ ազգիս:

Դու միշտ ասում էիր. «Շատերին շատ ենք»... Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, ու գնացիր քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ողջ աշխարհին:

4 տարի 9 ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» և «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ: 

Հավերժ իմ սեր։








Նյութի աղբյուր՝ այստեղ ։