Հրետակոծվել են Հադրութի Տող, Քաշաթաղի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը, Բերդաշենը, կարմիր Շուկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրետակոծվել են Հադրութի Տող, Քաշաթաղի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը, Բերդաշենը, կարմիր Շուկան



Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. 

«Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ 

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ 

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ 

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ 

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն»։