Նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել, որդին զոհվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել, որդին զոհվել է




Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվել է, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել։ Նա գիշերը վիրահատվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ Գասպարյանի վիճակը կայուն ծանր է։

«Վիրավորումը ծանր է, բայց վիճակը հիմա կայուն է, վատթարացման չի գնա վիրահատությունից հետո»,- ասաց նա։

Ըստ Արայիկ Աղաբաբյանի՝ պատերազմի երկրորդ օրը Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էին ռազմաճակատ։