Լրահոս

Առաջնագծին զուգահեռ, թեժ մարտեր են նաեւ սոցիալական մեդիայի տիրույթներում, որոնք նույնքան կարեւոր են. ՊՆ ներկայացուցիչ




Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաեւ սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարեւոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մսնավորապես, նշել է. «Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։

Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարեւոր է եւ այստեղ եւս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին, ի դեմս Հակոբ Հակոբյանի, որոնք հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում են տեղեկատվական թիկունքը։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք»: