Ռազմաճակատում հերոսաբար զոհվել է «Շիրակի» սան Իշխան Գրիգորյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռազմաճակատում հերոսաբար զոհվել է «Շիրակի» սան Իշխան Գրիգորյանը




Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան Իշխան Գրիգորյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Իշխան Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:

«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Շիրակի» տարածած հայտարարության մեջ: