Ամեն օր Սուրբ եկեղեցու բոլոր տաճարների զանգերը 10 րոպե կղողանջեն եւ կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամեն օր Սուրբ եկեղեցու բոլոր տաճարների զանգերը 10 րոպե կղողանջեն եւ կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի




Սմեն օր՝ կեսօրին, մինչեւ հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն եւ կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Եկեղեցիների զանգերի ղողանջ եւ մաղթանք-աղոթք մինչեւ հաղթություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ամեն օր՝ կեսօրին, մինչեւ հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն եւ կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի»,- գրել է նա։