Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ, այդ թվում Մարտունու եւ Գավառի հատվածներում. Գնել Սանոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ, այդ թվում Մարտունու եւ Գավառի հատվածներում. Գնել Սանոսյան




Պատերազմի սկզբից թշնամին սկսեց նաեւ մեր տարածքում հատկապես ԱԹՍ-ներով փորձեց հանրության ուշադրությունը գրավել, որոշ տեղերում իրականացնել նաեւ հրթիռակոծություններ, որի հետեւանքով ունեցանք զոհ եւ երկու վիրավոր,վերջերս էլ 14-ամյա Նարեկը վիրավորվեց հերթական խոցման հետեւանքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մարզում վնասվել է 40 առանձնատուն, երկու դպրոց: մեծ Մասրիկում խոցման հետեւանքով ոչ միայն ամբողջովին տունը փլուզվեց, այլեւ գազատարը վնասվեց, որից հրդեհ էր բռնկվել: Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որը բերում է նրան, որ նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու խնդիր է առաջացել: Ընդհանուր առմամբ, մարզի բնակչությունը հենց առաջին օրից բավական լավ սկսել է նաեւ սովորել Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին եւ բավական լավ քաղաքացիական պաշտպանության է անցել:

Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ, եւ դա միայն Վարդենիսի տարածաշրջանում չէ, ԱԹՍ-ներ խոցվել են նաեւ Մարտունու եւ Գավառի տարածաշրջաններում»,-ասաց նա:

Սանոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Մարտունու հիվանդանոցն արդեն գործում է որպես զինվորական հոսպիտալ:

Իր խոսքի վերջում նա հերոսական մի դրվագ պատմեց՝ նշելով, որ Գեւորգ անունով երիտասարդը զինկոմիսարիատում թաքցրել է փաստը, որ ձեռքը դաստակից չկա, եւ ձեռքը գրպանում պահած հասել է մինչեւ ռազմաճակատ ու հիմա էլ ճակատում է, զինվորների կողքին: