Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին, իսկ նրա վերջին գրառումն էր… զոհված Հայկ Սահակյանի մորեղբոր ՀՈւԶԻՉ գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին, իսկ նրա վերջին գրառումն էր… զոհված Հայկ Սահակյանի մորեղբոր ՀՈւԶԻՉ գրառումը




Հայկս հերոս է, ով իր մա հու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել թշ նամու դեմ ծավալված մարտերի ընթացքում նահ ատակված զինծառայող Հայկ Սահակյանի քեռի 
Արմեն Հովհաննիսյանը: «Կարոտն օր օրի ավելի է մեծանում, որքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է… սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մե ռնում, նույնիսկ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ, երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մե ռնում, սպասումը՝ երբեք: Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, տղես: Քո խենթ ու բարի բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՛ մեր և թե՛ ընկերների կյանքում, որ նկարագրելու չէ: Այդքան հոգատար մարդ անհնար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և նույնիսկ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես վազում էր օգնության:

Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մայրիկի օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր…չափազանց կատակասեր: Նույնիսկ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, սակայն ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և հայերենով, սովորեց մաթեմատիկա և ֆիզիկա: Միայնակ պարապեց և ընդունվեց համալսարան: Ամենից շատ ցանկանում էր դառնալ ինժեներ: Ասեցինք՝ Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ հանձնելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմե ռնեմ հանուն ձեզ: Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և նշանադրությանը: Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա: Հայկը անչափ աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ցանկացել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր արել:

Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է՝ թող որդիս վերջին զո հը լինի ու հաղթանակենք տվյալ պա տերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պետք է ապրենք խաղաղ երկնքի տակ»,-գրել է Հայկ Սահակյանի քեռին:

Նյութի աղբյուրը՝ այստեղ ։