Գյանջայում տեղակայված է ռազմական 7 նշանակետ. ՊԲ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գյանջայում տեղակայված է ռազմական 7 նշանակետ. ՊԲ




Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված են մի շարք լեգիտիմ ռազմական նշանակետեր, դրանցից են՝

-ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ
-ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
-ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ
-ՊՆ մարտական կառավարման կենտրոն
-ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ
-ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
-Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ադրբեջանը հայտարարել էր, թե հայկական կողմը ռմբակոծել է Գյանջայի քաղաքացիական բնակավայրը, ինչը, սակայն, հերքեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը. «Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»,-ասել էր նա։