Արցախի օմբուդսմեն. Ադրբեջանը թքած ունի մարդկային կյանքերի եւ իր զինծառայողների դիերի վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի օմբուդսմեն. Ադրբեջանը թքած ունի մարդկային կյանքերի եւ իր զինծառայողների դիերի վրա




Ադրբեջանը թքած ունի մարդկային կյանքերի եւ իր զինծառայողների դիերի վրա: Այս մասին Twitter-ում գրել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

«Ինչպիսի՞ն է արձագանքը մարդասիրական նկատառումներով զինադադարի ռեժիմի այս նոր խախտմանն Ադրբեջանի կողմից: Թվում է, որ այդ երկիրը թքած ունի մարդկային կյանքերի եւ իր զինծառայողների դիերի վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գոյություն ունեցող նորմերը եւ հակամարտությունը լուծելու խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռային եւ հրետանային զենք եւ ավիացիա, հարձակման անցավ շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ-ի դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:

13 օր տեւած դաժան մարտերից եւ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժամեր տեւած բանակցություններից հետո հումանիտար զինադադարի մասին փոխադարձ որոշում ընդունվեց, որն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Սակայն ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր նախնական պայմանավորվածությունները, հարձակման անցավ եւ շարունակեց ռազմական գործողությունները:

Հոկտեմբերի 17-ին հումանիտար նոր զինադադար հայտարարվեց, որը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից: Սակայն Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտեցին պայմանավորվածությունները` հարձակման անցնելով հարավային ուղղությամբ: