SOAD-ից Շավո Օդաջյանը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ուղղված բարեգործական ակցիային միանալու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

SOAD-ից Շավո Օդաջյանը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ուղղված բարեգործական ակցիային միանալու համար




Հանրահայտ System of a Down խմբի անդամներ Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը երեկ` հոկտեմբերի 17-ին, իրենց ստորագրությամբ շապիկներ են վաճառել Գլենդելի Սուրբ Լեոն տաճարի բակում: Իրենց սիրելի ռոք երաժիշտների հետ հանդիպմանը մասնակցել են հարյուրավոր երկրպագուներ, որոնց կողմից գնված շապիկների գումարը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի:





Շավո Օդաջյանն այսօր երկրպագուներին իր շնորհակալությունն է հայտնել միջոցառմանը ներկա գտնվելու եւ ըստ այդմ` արցախահայությանը սատարելու համար:



«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն գտան ու միացան մեզ երեկ: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք ձեզ հետ միասին: Այն սերը, ոգին ու միասնությունը, որը ես զգացի, աննկարագրելի էր: Իսկ եթե կան ցանկացողներ, որոնք երեկ չկարողացան մեզ միանալ, կարող են իրենց շապիկը պատվիրել silenceisgenocide.com կայքից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա` օգտագործելով նաեւ «Լռությունը ցեղասպանություն է», «Ուժեղ Արցախ» եւ «Խաղաղություն հայերին» հեշթեգերը:



Լուսանկարները` Nicole Lemberg