«Մա՜մ, Խնդրում եմ ժպիտով կարդաս այս տողերն ու մաքրես արցունքներդ…»․ Հանուն հարենիքի կյանքը չխնայած Մխիթար Գալեյանի հուզիչ «նամակը»` մորը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մա՜մ, Խնդրում եմ ժպիտով կարդաս այս տողերն ու մաքրես արցունքներդ…»․ Հանուն հարենիքի կյանքը չխնայած Մխիթար Գալեյանի հուզիչ «նամակը»` մորը




«Նամակ Մխիթարից» Ջերմ բարևներ բոլորին։ Նամակս գրում եմ Հադրութի դիրքերից, որտեղից ընկերներիս հետ միասին հավերժ հսկելու ենք մեր հայոց սահմանները։ Արդեն հասցրել եմ կարոտել բոլորիդ, բայց գալ չեմ կարող, քանի որ պատերազմը մեզ համար, երբեք չի ավարտվի։ Հիշում եմ, երբ լսվեց նահանջ հրամանը ես եւ Հայկը գնացինք մեր վիր ավոր ընկերոջը օգնության։ Ընկերս փրկվեց, մենք՝ անմա հացանք։

Երևի էդպես է, ամեն ինչի վերջում, մարդ փորձում է վերհիշել ամեն ինչ սկզբից ու ես կարոտել եմ իմ կյանքի ապրած ամեն օրն ու այսօր որոշել եմ հիշել այդ ամենը սկզբից։ Հիշում եմ ինձ փոքր տարիքում թե որքան ակտիվ էի, դեռ նոր էի քայլում, բայց արդեն շատ էի սիրում սպորտը։ Ինքնուրույն իջնում էի բարձր մահճակալիցս ու վազվզում։ Հիշում եմ մի անգամ էդպես պատահական վախեցրի մայրիկիս, նա չէր մտածի, որ ինքնուրույն կարող եմ իջնել բարձր տեղերից։

Դեռ շատ փոքր էի, երեք տարեկան ինքնուրույն վազում էի դուրս ընկերներիս եւ խաղերի գիրկը։
Ախ երանի նորից կարողանայի վերադառնալ ու ընկերներիս պատմեի, թե ինչեր տեսա այս օրերին։ Խմեինք հաղթանակի կենացն ու երջանկանայինք ,որ ոչ մի զ ոհ չունեցանք։ Երանի… Հիշում եմ երբ գնացի գիմնաստիկայի այնքան ակտիվ էի, աշխույժ։ Սիրում էի օգնել մայրիկիս խոհանոցային գործերում։ Իմ էներգիան երբեք չէր սպառվում, սիրում էի ապրել կյանքս ակտիվ ու հասցնել անել ամեն ինչ։

Այնքան ակտիվ էի, որ դպրոցիս զուգահեռ քոլեջում էի սովորում ու շատ առարկաներ պարապում համալսարան անվճար ընդունվելու համար։ Ու ինձ մոտ դա էլ ստացվեց։ Հիշում եմ դպրոցում երբեք չէի թողնի դասընկերուհիներիս և ուսուցիչներիս նեղացնեին։ Օգնում էի բոլորին ու սիրում կյանքը։
Հիշում ե՞ս մամ, կանգնում էի հայելու առաջ նայում ինձ, հիանում և ասում. «Մերս,տղեդ սիրունա չէ՞»։
Գիտեմ մամ ջան, որ աշխարհում քո սիրունն էի, քո թիկունքը, քո ուժեղը։



Խնդրում եմ ժպիտով կարդաս այս տողերն ու մաքրես արցունքներդ։ Ես քեզ միշտ ուրախ էի ուզում տեսնել։ Հետո եկավ ծառայությանս ժամանակը։ Այնքան ուրախ էի, որ պաշտպանելու եմ հայրենիքս։ Միշտ զանգում էի ընտանիքիս ու ասում,որ ամեն բան լավ է։ Սերժանտ էի, դիրքի ավագ ու հպարտորեն էի կատարում ինձ վստահված գործը։
Մի օր էլ եկան եւ ասացին, որ լավ ծառայության համար ստացել եմ «Քաջարի մար-տիկ» կոչումը։ Այդ պահը երբեք չեմ մոռանա, այնքան ուրախ էի, որ պատկերացնում էի ծնողներիս հպարտությունը։

Չնայած նրանք միշտ էին ինձնով հպարտ ու իմ քայլերից երբեք գլուխները չէին կախի։ Հուլիսի 12-ը երբեք չեմ մոռանա եւ պահել եմ հոգուս տաք անկյունում։ Այդ օրը ես վերջին անգամ գրկեցի հարազատներիս։ Կարոտել էի նրանց ու սպասում էի նորից գրկելուն։ Բայց դա վերջինն էր, որը չի մոռացվի։ Հիշում եմ սեպտեմբերի 26ը ,քույրիկիս ծննդյան օրը։ Քույրիկս ուզում եմ, որ այդ օրվա մաղթանքներս սրտումդ ամուր պահես ու իմ փոխարեն էլ ծնողներիս երջանկացնես։ Այնքան տխուր էի, որ քրոջս ծննդյան օրը ներկա չէի, բայց տեսակապով կարողացա ներկա լինեն ծնունդին, թեև մայրս զգաց աչքերիս տխրությունը։

Հաջորդ օրը պատերազմը սկսվեց. Հայրս հենց այդ օրը ինքնակամ եկավ Արցախ։ Ես չիմացա, որ նա վիրա վորվել է ու իրեն տեղափոխում են Երևան։ Երբ դասակիս հրամանատարը զո հվեց, մարտը պետք է վարեի ես։ Ամբողջ ընթացքում հիշում էի, որ շուտով հայրս կհասնի ու դրա համար տղերքին ասում էի, որ հանկարծ չվախենան։ Ես ամեն ինչ միայնակ էլ կանեի, չէի ուզում, որ ընկերներիս մի բան պատահեր։ Արդեն օրացույցի 100-րդ օրը ջնջած պետք է լինեինք։ Օրերը ինձ մոտեցնում էին, տունդարձին։ Բայց պատերազմը հար վածեց այդ օրերին ու ինձ հասցրեց Եռաբլուր, ուր ննջում են հավերժողները։

Այստեղ ուժեղ ընկերներիս հետ եմ եւ վերևից հսկում ենք մեր Երևանյան քաղցր գիշերները, որի փողոցներով սիրում էի զբոսնել ու մտորել կյանքիս մասին։ Կարոտել եմ բոլորիդ եւ նրանց, ում չհասցրի ասել, ուզում եմ իմանաք, որ սիրում եմ անչափ։ Էհ ինչ արած պատերազմն է այդպիսին, իսկ մեր ընտանիքը, հայրենիքը պաշտպանելու ամուր ոգով է լցված։ Դուք միշտ սպասեք, դուռը բաց պահեք։ Մի օր ես էլ ծաղիկները ձեռքիս ու մեդալը կրծքիս տուն կգամ։ Ձեր հավերժ զինվոր Մխիթար Գալեյան։


Նյութի աղբյուրը այստեղ ։