«Մենք հայ ենք․․․ Ադրբեջանական մամուլն ամենակեղտոտ ձեւով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի մասին»․ դերասանուհի Արսինե Նավասարդյանի հրապարակումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք հայ ենք․․․ Ադրբեջանական մամուլն ամենակեղտոտ ձեւով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի մասին»․ դերասանուհի Արսինե Նավասարդյանի հրապարակումը




Դերասանուհի, նկարչուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է կատարել․


«Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ՝ ի լուր ամբողջ աշխարհի, որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ։ Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են»։



«Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան», - եզրափակել է նա։