Լրահոս

Դերասան Դավիթ Գրիգորյանի դիպուկ գրառումը անտեղի խուճшպ տարածողների մասին




Դերասան Դավիթ Գրիգորյանն իր էջում գրել է. 

«Ինչի՞ եք մատնվել: Խու ճшպի՞։ Խու ճшպահա՞ր եք։ Ե՞րբ, առավոտյան պատշգամբում սուրճ խմելի՞ս, ցերեկը սրճարանում, տանը կամ աշխատավայրում ճաշելու ընթացքու՞մ, բակում հարևանների հետ զրուցելու ժամանա՞կ։ Որտե՞ղ է Ձե՛ր խու ճшպը։ Արկի կամ կր щկոցի ձայնե՞ր եք լսում տաս վայրկյան ինտերվալով, ձեր կողքին ձեր шր յունակից ընկե՞րն է մщ հшնում հր թիռի հшր վшծից։ Միգուցե չե՞ք լողացել վերջին տասնհինգ օրը կամ նորմալ քնել գոնե 3-4 ժամ անդադար։ Ու՞ր է էդ քաղաքային խու ճապը, ինչո՞ւմ է էդ քաղաքային խու ճшպը, ո՞վ է այդ քաղաքային խու ճшպը։ Մի՛ Ասեք, որ դուք խու ճшպահար եք։ Եթե եղբայրներս առшջ նագծում թշ նшմու անօդաչուն ընդունում են իդեալական հանգստությամբ և պատրաստակամությամբ, եթե եղբայրներս յուրաքանչյուր հր թիռի հետ հաշվում են, թե երբ է կոմպլեկտը վերջանալու, որ խրամատից դուրս գան և ծխեն հանգիստ՝ վшռ վшծ հողի հոտը առնելով, իրենք խու ճшպահար չեն լինում, իսկ դուք տներում, աշխատավայրում, փողոցում և բակերում խու ճապահա՞ր եք։ Մենք պարզ ժողովուրդ չենք, մենք ազգ ենք։ Ազգ լինելն է հենց մեզ պահել աշխարհի երեսի վրա, ազգ լինելն է ձևավորել մեր նորանկախ երկիրը, ազգ դառնալն է ծնել հերոսներ, ազգ դառնալն է կոփել մեզ, ազգ լինելն է մղել մեզ հաղթանակների, ազդ լինելն է հիմքերի հիմքը։ Մենք պար ժողովուրդ չենք, դրա համար մեր հերոսներին չեն անվանում «ժողովրդական  հերոսներ», մենք ունենք միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ։ Վերջ տանք վախենալ պարզունակ ժողովրդի նման, սկսենք հաղթել ազգի նման։ Մոռացեք էդ ծե ծվшծ ժողովրդավարությունը, որ թմ րեցնում է բոլորիս, մենք պիտի մեկնարկենք ԱԶԳԱՎԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքը, ուր մեր շահից զատ ուրիշ որևէ այլ շահ աշխարհում չկա։ Վերջ տվեք կասկածել ինքներդ ձեր վրա, քանի որ դուք վարակում եք դրանով այլոց։ Կասկածներ ունեք, սպառեք ինքներդ ձեր մեջ, սակայն ոչ մի դեպքում՝ ուրիշների միջոցով։ Մեր եղբայրները ֆռոնտում մեզ են նայում։ Ինքներս մեզանից փախնել չենք կարող, իսկ մեր երկիրն ու պետականությունը ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ։ Ուշքի գանք, հանուն իմ ընկած եղբայրների։ Իմ օջախը վերջին օրերին հարյուրավոր հարազատներ է կորցրել։ Ձեր օջախները՝ ևս։ Իմ վրե ժը լուծելու եմ, և թե ժամը գա, ինձ հետ էն աշխարհ հարյուր թշ նшմի եմ տանելու։ Վերջ տանք բամբասել, ազգերը չեն խոսում, գործում են։ Մեր եղբայրներն էլ ճակատում մեզ են սպասում։ Հաղթահարեք ձեր այդ վախերը։ Այս պահին մեր միակ վախը պետք է լինի թշ նшմուն ողջ թողնելը։ Հ.Գ. 10 օր առաջ տնից դուրս գալիս համբուրել եմ դուստրերիս ճակատը և վերջ։ Այժմ թե ինձ վստահված տեղեկատվական դիրքից ինձ ուր կկանչի հրամանատարությունը՝ չգիտեմ, սակայն գիտեմ, որ գնալիս ճակատ եմ հասնելու աղջիկներիս համար, հաղթելու եմ դուստրերիս համար, հերոսանալու եմ դուստրերիս համար»: