Լրահոս

«Մենք էլ երբեք չենք լինի նույնը… Հանկարծ Հայրենիքի համար այս ծանր օրերին պարզվեց, որ…»․ Վահե Տեր-Մինասյանի կարևոր գրառումը, որն անպայման կարդալ է պետք



Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատրել.

Մենք էլ երբեք չենք լինի նույնը…
Այս պատերազմը փոխում եւ ամեն օրվա հետ շարունակում է փոխել բոլորի եւ յուրաքանչյուրիս աշխարհը։

Պատերազմն է, որ բացահայտեց մեր հասարակության իրական պատկերը։ Շատերը շարունակեցին իրենց քայքայիչ ազդեցությունը, շատերը փորձեցին այս ծանր օրերին անգամ շահ գտնել… սակայն դրանց անգամ անդրադառնալ չեմ ցանկանում։

Ուզում եմ ասել էն մարդկանց մասին, որոնց անկեղծ երբեք չեմ համակրել, երբեք լուրջ չեմ ընդունել ու հանկարծ… Հանկարծ Հայրենիքի համար այս ծանր օրերին պարզվեց, որ էնքան կարգին տղերք են, էնքան թասիբ եւ արիություն ունեն իրենց սրտերում, որ ուզում ես ամեն մեկին քո հարազատ եղբայրը համարես… Ու վաղը հենց իրենց տեսակի հետ նույն երկրում ապրելը պիտի պատիվ լինի բոլորիս համար… ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ