Կներես սիրելիս, որ «փախա» հարսանիքից՝ սահմանն էր կանչում…Կամավորականի անչափ հուզիչ նամակը՝ սիրած աղջկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կներես սիրելիս, որ «փախա» հարսանիքից՝ սահմանն էր կանչում…Կամավորականի անչափ հուզիչ նամակը՝ սիրած աղջկան




Կամավորականի անչափ հուզիչ նամակը՝ սիրած աղջկան․․․ Կներես սիրելիս, որ «փախա» հարսանիքից՝ սահմանն էր կանչում…

Ֆեյսբուքյան հարթակում հայտնված անչափ հուզիչ գրառում․

«Բարև սիրելիս, ինչպե՞ս ես։ Հո նեղացա՞ծ չես։ Ինձ թվում է, որ պետք է նեղացած չլինես, այլ ընդհակառակը հպարտանաս իմ քայլով։

Ճիշտ է, ես շատ անակնկալ ձևով անհետացա, սակայն չէի կարող քեզ ասել, որ մեկնում եմ առաջ նագիծ, քանզի դու էլ լավ գիտես, որ ասեի մեկնում եմ, չէիր ընդունելու այս որոշումը, հուզվելու էիր, լացելու, իսկ ես չեմ ուզում, որ դու լաց լինես ու ես այժմ էստեղ եմ, որ քեզ և մեր ապագա ընտանիքը պաշտ պանեմ։
Սիրելիս ես գիտեմ, որ ճիշտ չի «փախնել» սեփական հարսանիքից, սակայն երբ սահմանն է կանչում, երբ քո ընտանիքին վտանգ է սպառնում ո՞նց չգնաս։

Սիրելիս քիչ մնաց, շատ քիչ, արդեն դրանք իրենց պատիժը ստացել են, մի փոքր էլ սպասի ու ես կվերադառնամ և էլ ավելի մեծ շուքով հարսանիք կանենք։ Մի լուր էլ ունեմ սիրելիս, հիշում ես չէ, որ մենք որոշել էինք երեք երեխա ունենանք, այդ պայմանավորվածությունը փոփոխվում է պիտի 5-ը ունենանք։

Միայն այդ ձև կկարողանանք հաղթել թշնամուն։ Շնորհակալ եմ ինձ հասկանալու և ինձանից չնեղանալու համար։ Սիրում եմ քեզ և անհամբեր սպասում մեր հանդիպմանը»։

Աղբյուրը այստեղ ։