Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները վնասակար չի համարում: Այդ մասին վարչապետը նշել է «Ինտերֆքս»-ին տված հարցազրույցում:

«Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահներն ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին», ասել է վարչապետը:

Հարցին՝ օգտակա՞ր է համարում այդ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Ես դրանք վնասակար չեմ համարում»: