Սա հայրենական պատերազմ է. Արցախի նախագահը Աղդամի խրամատներից ուղերձով դիմում է բոլորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սա հայրենական պատերազմ է. Արցախի նախագահը Աղդամի խրամատներից ուղերձով դիմում է բոլորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ է վերադարձել առաջնագծից: Զինծառայողների հետ հանդիպումից հետո, հենց խրամատներից, Աղդամի դիրքերից, թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորությունից ԱՀ նախագահը հանդես է եկել հատուկ տեսաուղերձով՝ ուղղված բոլոր հայրենակիցներին:

ԱՀ նախագահն այն ներկայացրել է իր էջում, նշելով, որ ուղերձով է դիմում հավատով, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրի անհատական մասնակցությամբ կկարողանան պատվով դուրս գալ այս փորձությունից:

Նախագահը բոլորին կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ նշելով, որ սա հայրենական պատերազմ է: