Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետերին ու մարզպետերին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ։ Վարչապետի այդ կոչին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում ևս սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։
«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։
Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»,- գրել է նա։