ՔՊ-ի առաջին ջոկատը մեկնեց Հայաստանի հարավ-արեւելյան սահման - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՔՊ-ի առաջին ջոկատը մեկնեց Հայաստանի հարավ-արեւելյան սահման




Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելու եւ առաջնագիծ մեկնելու մասին:

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մինչ համայնքապետարանները զբաղվում են մարդկանց հավաքագրելով, կեսգիշերն անց ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման:

Այս պահին ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք: