«Մենք դեռ համոզված ենք, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»․ Պեսկով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք դեռ համոզված ենք, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»․ Պեսկով



Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորման այլ տարբերակ չի տեսնում, քան դիվանագիտական ճանապարհը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի առկա իրավիճակը մտցվի քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման հիմնական փուլ: Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը: Պեսկովի խոսքով ՝ ռուսական կողմը մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այլ ելք չկա», - ասել է Դմիտրի Պեսկովը: