Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին


 

Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին։

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի եւ ասել, որ Թուրքիայից են:

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձեւից եւ զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տեւեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, եւ առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- պատմել է ադրբեջանցի ռազմագերին:

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն ասել է, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են եւ նոր վիրակապ են դնում: