Բուժաշխատողների անակնկալը վիրավոր զինծառայողի ծննդյան տարեդարձին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բուժաշխատողների անակնկալը վիրավոր զինծառայողի ծննդյան տարեդարձին


Երեւանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնում բուժաշխատողներին անակնկալ են մատուցել իրենց մոտ բուժում ստացող վիրավոր զինծառայողի համար, որը անշարժ գամված է անկողնուն:

Նրանք զինծառայողի ծննդյան օրը մոմերը վրան տորթով խմբով ներս են մտնում եւ սկսում երգել «Happy birthday to you» երգը:
Զինվորը դժվարությամբ, սակայն թեթեւ ժպիտը դեմքին, փորձում է փչել մոմերը:

Տեսանյութը ֆեյսբուքում շուրջ 3 հազար մարդ տարածել է: Օգտատերեից մեկն էլ գրել է. «Հերոս ջան,մյուս տարի քո ծնունդը Արցախով մեկ կտոնենք»: