Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին. Yerkir.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին. Yerkir.am




Yerkir.am-ը գրում է․

Լույս աշխարհ է եկել Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի զավակը։ Կատարելով Արշակի ցանկությունը՝ նորածնին կոչել են Տիգրան պապիկի անունով։

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ եւ հերոսաբար զոհվեց։