Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին




Ֆրանսիան արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որը ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկան վիճակը»:

Այս կապակցությամբ Փարիզը հետ է կանչել Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, հաղորդում է «France Presse»-ը:

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր ֆրանսիացի իր գործընկերոջն արմատական իսլամիստների հարցով դիրքորոշման պատճառով:

Դրանից առաջ եվրոպացի քաղաքական գործիչը խոստացել էր պայքարել իսլամական արմատականության դեմ:

Հանրահավաքում ելույթի ժամանակ Թուրքիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի ղեկավարը «հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի»: