Լրահոս

Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ․ Wargonzo




Թուրքիան 1200 հատուկջոկատային է տեղափոխել արցախյան ռազմաճակատ: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները Ստամբուլում:

Անկարան թուրքական Քրդստանից 1200 լեռնային հատուկջոկատային է ուղարկել Բաքու, իսկ հետո` ռազմաճակատ:

Նրանք գործում են Արցախի լեռնային հատվածում: Թուրքիայից ժամանած մասնագետներով ստիպված էին փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել Արցախի պարտիզանների եւ աշխարհազորայինների հետ ուղիղ բախումներում լեռնային զանգվածներում: Խոսքն առաջին հերթին հարավային ճակատի եւ Զեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է: