Կամավորական Արշակ Տոնոյանի զոհվելուց մեկ շաբաթ անց ծնվել է նրա առաջնեկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կամավորական Արշակ Տոնոյանի զոհվելուց մեկ շաբաթ անց ծնվել է նրա առաջնեկը




Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, կամավորական Արշակ Տոնոյանի զոհվելուց մեկ շաբաթ անց`հոկտեմբերի 21-ին, Գյումրիի ծննդատանը ծնվել է նրա առաջնեկը: NEWS.am-ին ծննդատնից հայտնեցին, որ կնոջ`Լիլիթ Գեւորգյանի եւ նորածին աղջկա վիճակը լավ է:

Նշենք, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ Արշակ Տոնոյանը պատերազմի առաջին օրերից կամավորագրվել էր, կռվել ամենաթեժ կետերում: Արշակը զոհվել է Հադրութում իր ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին։

Լուսանկարը` Shantnews.am-ի: