«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծ




«Ազգային երգիչ» նախագծից լսարանին հայտնի Արթուր Խաչենցը կամավոր առաջնագծում էր:

Երգիչն այս պահին Երևանում է: «Ազգային երգչից» Կարլոս Սահակյանը լուսանկար է հրապարակել, որտեղ նաև Արթուրն է և մակագրել. «Բռոներ»: Մյուս ընկերները ևս Արթուրի հետ լուսանկարներ են հրապարակել: Tert.am Life-ին հայտնի է, որ ծննդով Հադրոութից երգիչը մտադիր է կրկին վերադառնալ առաջնագիծ:

Հիշեցնենք, որ Արթուրն առաջնագծից տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր «Գինի լից» հայտնի երգը: Այն լայն տարածում գտավ համացանցում: