Ինտենսիվ մարտական գործողությունները օրվա ընթացքում շարունակվել են եւ հիմա էլ ընթանում են ծանր մարտեր. Ա. Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինտենսիվ մարտական գործողությունները օրվա ընթացքում շարունակվել են եւ հիմա էլ ընթանում են ծանր մարտեր. Ա. Հովհաննիսյան




Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները` հյուսիսից մինչեւ ծայրամաս հարավ: այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, մամուլիս ասուլիսին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, եւ որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք սակայն իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավում կատարվող մարտական գործողություններին: Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում այդ թվում նաեւ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել եւ փախչել տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս եւ դեպի արեւմուտք Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են եւ ասյ պահին էլ ընթանում են ծանր մարտեր: