Լրահոս

Ադրբեջանը բացարձակապես որեւէ կրակի դադարեցման եւ խաղաղության ցանկություն չունի. Արծրուն Հովհաննիսյան




Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի գոյապայքարն է, հետեւաբար մեր հաղթելը նշանակում է մեր անվտագությունը, հաղթել նշանակում է մեզ երկրորդ անգամ ցեղաասպանություն թույլ չտալը, հաղթելը նշանակում է հակառակորդի զինված ուժերին խնդիրներից զրկելը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարեւորը թերեւս Էրդողանի հայտարարությունն էր կապված իր եղբայր Ալիեւի հայտարարություններին եւ իր հանդեպ եղած ճնշումներին: Օրվա ընթացքում եւ երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա իբր պատրաստ է դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական պատասխանատվությունը իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես որեւէ կրակի դադարեցման եւ խաղաղության ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետեւաբար շարունակվում է մեր լինելության եւ մեր գոյապայքարի պատերազմը»,-ասաց նա: