«Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին




Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան պաշտոնական էջում պատասխանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անհավասրակշիռ վարքին և հայտարարություններին։ Ֆրանսիայի նախագահը գրում է.

«Մենք երբեք չենք հանձնվի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով:

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»։