Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել




Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ 20-ամյա Արման Սարոյանը այսօր տեղեկացել է, որ իր լուսանկարը ադրբեջանցի բլոգերները որպես մահացած հայ զինծառայողի լուսանկար են տարածել սոցցանցերում: Ամռանը զորացրված զինծառայողի ծնողները անակնկալի են եկել, երբ արտասահմանում գտնվող նրանց բարեկամները զանգել եւ հայտնել են այդ մասին:

NEWS.am-ի հետ զրույցում Արմանը պատմեց, որ հուլիսին է զորացրվել։

«Լուսանկարը հունիս ամսվա է, իրենք վերցրել են «Հետք»-ի ֆոտոռեպորտաժից եւ գրել են, որ իբր ես մահացել եմ հյուսիսային հատվածում, բայց ես տանն եմ, չեմ զոհվել: Բարեկամները զանգում են, տնեցիքին հարցնում են` ինչպես է զոհվել: Ես այս պահին հոգեւոր ծառայության եմ, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում դպիր եմ»,- պատմեց Արման Սարոյանը:

Արման Սարոյանը հավելեց, որ շուտով որպես կամավոր է մեկնելու ռազմաճակատ։