Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը




ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունը, որը վերաբերում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմին, հայտարարել է, որ այդ հակամարտությունը չպետք է լինի մրցակցության վայր:

Երեկ ԱՄՆ-ը հայտարարել էր հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մասին: Դա տեղի էր ունեցել Վաշինգտոնում բանակցություններից հետո:

«Սուր փուլում գտնվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է լինի որևէ մրցակցության վայր»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ կարծում են արդյո՞ք Կրեմլում, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել, քան՝ Ռուսաստանին:

«Բնականաբար, Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,-ասել է նա: