Իննա Խոջամիրյանի մակագրած քաղցրավենիքը գտել է զինվոր հասցեատիրոջը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իննա Խոջամիրյանի մակագրած քաղցրավենիքը գտել է զինվոր հասցեատիրոջը




Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է այն քաղցրավենիքը, որը դերասանուհին ուղարկել է սահման՝ զինվորներին։ Քաղցրավենիքի վրա Իննան գրել է․ «Թուղթը հետ բեր։ Սա իմ բոլոր ներկայացումների քո հրավիրատոմսն է․ Իննա Խոջամիրյան»։ Պատասխանը չի ուշացել։ Քաղցրավենիքը գտել է հասցեատիրոջը։



«Հասավ...)

Հ.Գ. Էդ ներկայացումները հենց Արցախում ենք խաղալու:

Սպասում ենք..!!!», հրապարակմանը կից գրել է Իննան, ապա հավելել է «#թիկունքնամուրէ, #հաղթելուենք» հեշթեգերը։