Բազմաթիվ կյանքեր կփրկվեն. Թրամփը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության առթիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բազմաթիվ կյանքեր կփրկվեն. Թրամփը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության առթիվ




ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հումանիտար հրադադարի պայմանավորվածության առիթով շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հավելել՝ երկու երկրի ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:

Թվիթերում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ բազմաթիվ կյանքեր կփրկվեն, իսկ ինքն էլ հպարտ է իր թիմով՝ այս ամենն իրականացնելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` այն համարելով «թեթև դեպք»: Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ դա հեշտ է, եթե գիտես, ինչ ես անում: