Լրահոս

Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել. Աննա Հակոբյան




Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Սիրելի կանայք և աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»,- գրել է նա։