Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ ցուցարարի վիճակը ծանր է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ ցուցարարի վիճակը ծանր է




Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր առավոտյան Ֆրանսիայում հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում հայ ցուցարարները հարձակման են ենթարկվել մի խումբ ազգությամբ թուրքերի կողմից: Նրանք հայերի նկատմամբ կիրառել են դանակներ, մահակներ և մուրճեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր: