Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին ծաղրանկարի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին ծաղրանկարի համար




Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին ծաղրանկարի համար, որում ինքը կիսամերկ նստած է բազկաթոռին:

Հիշեցնենք, որ Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը չորեքշաբթի օրվա համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը: Այս հայտարարությունը եւ շապիկի լուսանկարը երեքշաբթի տեղադրվել են Twitter-ում:


Ծաղրանկարի հրապարակումը արվել է Անկարայի եւ Փարիզի միջեւ դիվանագիտական հակամարտության բորբոքման օրերին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո Փարիզը ստիպված է եղել հետ կանչել իր դեսպանին: Ֆրանսիան նաեւ ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: